Փարաքարում ջրի բաշխիչ ցանց է վերակառուցվել․ դրա շնորհիվ կնխայվի վայրկյանում 8 լիտր ջուր

Ամենադիտվածներ

don pipo

Փարաքար գյուղի Նարեկացի թաղամասում «Վեոլիա ջուր» ընկերության աշխատակիցներն ավարտել են բաշխիչ ցանցի վերակառուցումը։

Այս մասին տեղեկանում ենք ընկերության Facebook-ի էջից։

Ցանցում ջրի ճնշումը եղել է բարձր՝ 3 մթնոլորտի փոխարեն 7, որի հետևանքով գրանցվում էր ջրի կորուստ ու հաճախակի վթարներ։

Նշվում է, որ վերակառուցման շնորհիվ հնարավոր է լինելու վայրկյանում խնայել 8 լիտր ջուր, որն արդեն կուղղվի Փարաքարի մյուս թաղամասեր։

Հեղինակ:Լեռ Կամսար
|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ