fbpx
Աշխարհ

Հրդեհը ոչնչացրել է դելֆինարիումը Ղրիմում

Ղրիմի Սևաստոպոլի դելֆինարիումի հրդեհը ոչնչացրել է շենքի մի մասը: Այս մասին հաղորդում է «Ռիա նովոստի»-ն:

Ըստ աղբյուրի փոխանցած տեղեկության` կրակը գրեթե ամբողջությամբ ոչնչացրել է դելֆինարիումի տանիքը, ենթակառուցվածքների մի մասը, ինչպես նաև հուշանվերների խանութները:

Նախնական տվյալներով` հրդեհը տեղի է ունեցել մայիսի 25-ի առավոտյան` ժամը 07.00-ի սահմաններում: Կրակի պատճառները դեռ հայտնի չեն:

Կենդանիները չեն տուժել, չնայած նրանք գտնվում էին հրդեհի օջախից 10 մետր հեռավորության վրա:

Այժմ կրակն արդեն մարվել է: Տեղում աշխատում են իրավապահները և քննիչները՝ հրդեհի պատճառը պարզելու համար:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ