Սերիալներ, որոնց ավարտը առավելագույնս հիասթափեցրեց հեռուստադիտողին

Ամենադիտվածներ

Սերիալներ, որոնց ավարտը առավելագույնս հիասթափեցրեց հեռուստադիտողին

Հեռուստադիտողին իր վերջաբանով ամենաշատը հիասթափեցրած սերիալների ցանկը գլխավորել է «Խաղաքարտերով տնակ» քաղաքական թրիլերը: Չնայած բարձր ժողովրդականության և ընդհանուր ցուցանիշների (10-ից 8.8-ը), վերջին շարքը խիստ հիասթափեցրեց երկրպագուներին`ստանալով ընդամենը 2,7 միավոր:

Երկրորդ հորիզոնականում է հայտնվել HBO հեռուստաալիքի կողմից նկարահանված «Գահերի խաղ» հեռուստասերիալի եզրափակիչ դրվագը: Սերիալի նկարահանումները սկսվել են դեռևս 2011 թվականին: Այն բավականին բարձր ցուցանիշ ուներ՝ 9,4 միավոր 10-ից: Չնայած դրան, վերջին սերիան բոլոր եթերաշրջանների մեջ ամենավատ վարկանիշն ունի՝ 4.3 միավոր:

Եռյակը եզրափակում է «Դեքստերը»՝ սերիական մարդասպան, համատեղությամբ դատաբժշկական փորձագետի մասին դրամատիկ շարքը։ 8,7 միավոր ընդհանուր վարկանիշով սերիալի ավարտն ընդամենը 4,7 միավոր է վաստակել:

Հեռուստատեսային շարքի ընդհանուր վարկանիշային ցուցանիշի և վերջնական դրվագի միջև մեծ տարբերություն ունի նաև «Վիշապի մարգարիտ Զեթը» անիմե շարքը (8.7 և 4.9 միավոր), «Ինչպես հանդիպեցի մայրիկիդ» հումորային սիթքոմը (8.3 և 5.6) ), «Ճիշտ արյունը» ֆենթեզին (7.9 և 5.2) և «Լավ կինը» իրավաբանական դրաման (8.3 և 6): Առավել հիասթափեցնող սերիալների ցանկը եզրափակում է «Կլինիկա» բժշկական սիթքոմը (8.4 և 6.3), չնայած նախորդ եթերաշրջանի հաջողությանը, որի վերջնական շարքը IMDb-ի վարկանիշի համաձայն 10-ից 9,8 միավոր էր:

 

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ