Reuters-ի հաղորդմամբ՝ Հռոմի Ֆրանցիսկոս պապը նշել է, որ համավարակի պատճառով կարանտինային միջոցառումների ընթացքում գլոբալ աղտոտվածության մակարդակի կտրուկ անկումը պետք է բարձրացնի մարդկանց գիտակցությունը շրջակա միջավայրի խնդիրների վերաբերյալ։
«Սահմանափակումները հանգեցրել են շրջակա միջավայրի աղտոտվածության նվազմանը և մեզ հնարավորություն տվել նորից տեսնելու շատ վայրերի գեղեցկությունը», – ընդգծել է Հռոմի պապը։
Հռոմի պապը կոչ է արել մարդկանց ավելի մեծ պատասխանատվություն ցուցաբերել և սահմանափակող միջոցների վերացումից հետո հոգ տանել աշխարհի մասին։