Հռոմի Ֆրանցիսկոս Պապը Թայլանդում է։ Նշենք, որ այստեղ բնակչության ընդամենը մեկ տոկոսն է կաթոլիկ:
Թայլանդը Կաթոլիկ եկեղեցու առաջնորդի ասիական ուղևորության առաջին կանգառն է: Վատիկանի ղեկավարը առաջին անգամ է Բանգկոկ այցելում 30 տարվա դադարից հետո: Թայլանդում Ֆրանցիսկոս պապը հանդիպում կունենա իշխանությունների ներկայացուցիչների, թագավորի, բուդդիստ առաջնորդների և կաթոլիկ հոգևորականների հետ:
Տեղական կաթոլիկ համայնքներին աջակցելը, կրոնական երկխոսությունը և խաղաղության ուղերձի տարածումը․ սրանք են, Վատիկանի փոխանցմամբ, այս այցի գլխավոր նպատակները:
Բանգկոկում, մասնավորապես, որը սեքս-տուրիզմի առաջատար ուղևորություններից մեկն է, Կաթոլիկ եկեղեցու առաջնորդը մտադիր է քննարկել նաև մարդկանց առևտրի հարցը: