Հռոմի պապը ողջույնի հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին

Ամենադիտվածներ

Հռոմի պապն առաջին անգամ այցելում է Արաբական թերակղզի

Հռոմի Ֆրանցիսկոս պապը Ռուսաստանի երկնքով թռչելու պահին ողջույնի հեռագիր է հղել երկրի նախագհ Վլադիմիր Պուտինին։ Այս մասին հաղորդում են Սուրբ աթոռի մամուլի ծառայությունից։

Նշենք, որ քահանայապետը վերադառնում էր Ճապոնիայից, որտեղ նա նոյեմբերի 26-ին ավարտել է իր առաքելական այցը։

«Ես սրտանց ողջունում եմ ձերդ գերազանցությանը՝ թռչելով Ռուսաստանի երկնքով Թաիլանդից և Ճապոնիայից դեպ Հռոմ ճանապարհին: Վստահեցնում եմ Ձեզ, որ աղոթում եմ Ձեր և Ռուսաստանի Դաշնության ամբողջ ժողովրդի համար՝ մաղթելով Աստծու օրհնությունը, խաղաղություն և երջանկություն»,-ասված է հեռագրում:

Ուղերձների հղումն այն պետությունների ղեկավարներին, որոնց երկնքով թռչում է պապի ինքնաթիռը, հաստատված պրակտիկա է: Տոկիոյից Հռոմ Ֆրանցիսկոսի երթուղու մեծ մասը ձգվում էր ՌԴ-ի օդային տարածքով:

Հռոմի պապի առաքելական ուղևորությունը Թաիլանդ և Ճապոնիա տեղի է ունեցել նոյեմբերից 19-ից մինչև 26-ը:

Ամենաթարմ