fbpx
Աշխարհ

Հռոմի պապը կիրակնօրյա աղոթքը անցկացրել է տեսակապով

Հռոմի պապը նոր կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով փոխել է իր քարոզարշավի ձևաչափը և հավատացյալների հետ կիրակնօրյա քարոզը անցկացրել է տեսակապով:

Սովորաբար Վատիկանում` Սուրբ Պետրոսի հրապարակում, պապի քարոզը լսելու համար հավաքվում են տասնյակ, երբեմն՝ հարյուր հազարավոր մարդիկ աշխարի ամենատարբեր երկրներից:

Սակայն, այսօր Ֆրանցիսկոս պապն «Աստծո հրեշտակ» (Angelus) աղոթքը կարդացել է ոչ թե Վատիկանի Առաքյալական պատուհանից, այլ գրադարանից:

«Մենք այսպես ենք աղոթում՝ հաշվի առնելով կանխարգելիչ միջոցներ ձեռնարկելու մասին իտալական կառավարության հանձնարարականը»,- աղոթքից առաջ ասել է Ֆրանսցիսկոս պապը:

Աղոթքը հեռարձակվել է տեսակապով և ցուցադրվել է Սուրբ Պետրոսի հրապարակում տեղադրված մեծ էկրանների վրա, իսկ հրապարակում հավաքված մարդկանց թիվն իշխանությունը սահմանափակել է: Պապի աղոթքը հեռարձակել են նաև հեռուստատեսությունը և կայքերը:

Հիշեցնենք, որ Իտալիայում բռնկվել է նոր տեսակի կորոնավիրուս՝ կան բազում վարակվածներ, ինչպես նաև գրանցվել են մահվան դեպքեր:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ