fbpx
Աշխարհ

Հռոմի պապը քննադատել է Թրամփին և Հարիսին

Հռոմի Ֆրանցիսկոս պապը քննադատել է ԱՄՆ-ի նախագահի թեկնածուներ Դոնալդ Թրամփին և Քամալա Հարիսին՝ կոչ անելով ամերիկացիներին ընտրել «չարյաց փոքրագույնը»։ Այս մասին հաղորդում է BBC-ն։

Հռոմի պապը չի նշել երկու թեկնածուների անունները, սակայն ակնարկել է երկու քաղաքական գործիչների դիրքորոշումները միգրանտների և հղիության արհեստական ընդհատումների վերաբերյալ։

«Երկուսն էլ դեմ են կյանքին։ Մեկը ցանկանում է արտաքսել միգրանտներին, իսկ մյուսը սպանում է երեխաներին»,-ասել է նա:

Նախընտրական քարոզարշավի ընթացքում ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը սուր հարձակումներ է կատարում միգրանտների վրա, որոնց հանրապետական թեկնածուն մեղադրում է հանցավորության և գործազրկության կտրուկ աճի մեջ։ Նա հանդես է գալիս սահմանը ապօրինի հատած միլիոնավոր մարդկանց արտաքսելու օգտին:

Միաժամանակ փոխնախագահ Քամալա Հարիսը պաշտպանում է կանանց աբորտի իրավունքը, ինչը կտրուկ դատապարտում է կաթոլիկ եկեղեցին։

BBC-ի փոխանցմամբ՝ պոնտիֆիկոսը, որպես կանոն, քաղաքական հարցերի վերաբերյալ հայտարարություններ չի անում, սակայն նրա կարծիքը կարող է ազդել Միացյալ Նահանգների 52 միլիոն կաթոլիկների դիրքորոշման վրա:

Հարցին, թե ինչ խորհուրդ կտա ամերիկացի հավատակիցներին ընտրությունների հարցում, Հռոմի պապն ասել է. «Չքվեարկելն անընդունելի է։ Դա շատ վատ է։ Դուք պետք է քվեարկեք։ Դուք պետք է ընտրեք չարյաց փոքրագույնը: Իսկ թե ո՞րն է չարյաց փոքրագույնը՝ չգիտեմ»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ