fbpx
Աշխարհ

Հռոմի պապը ողջունել է հրադադարի պայմանավորվածության որոշումը

Հռոմի Ֆրանցիսկոս պապը Սուրբ Պետրոսի հրապարակում տեղի ունեցած ելույթի ժամանակ ողջունել է մարդասիրական նպատակներով Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը հրադադարի մասին և հույս է հայտնել, որ դա կբերի առավել կայուն խաղաղության:

«Ադրբեջանն ու Հայաստանը համաձայնության են եկել հրադադարի մասին մարդասիրական պատճառներով: Հուսով եմ, որ դա կբերի խաղաղության առավել ամուր պայմանագրի կնքմանը՝ չնայած ներկայիս հրադադարի խոցելիությանը: Իմ մտերմությունն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր տանջվում են կորուստների և քաղաքացիական կառույցների և հոգևոր կենտրոնների կործանումների պատճառով»:

Այս մասին տեղեկանում ենք ТАСС գործակալությունից:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ