fbpx
Աշխարհ

Հռոմի պապը խոսել է ատոմային էներգիայի վտանգենրի մասին

Ատոմային էներգիայի օգտագործումը վտանգ է։ Հորդորում եմ պատասխանատու որոշումներ կայացնել էներգետիկայի բնագավառում՝ հանուն ապագա սերունդների: Այս մասին հայտարարել է Հռոմի Ֆրանցիսկոս պապը Ճապոնիայի մայրաքաղաքում 2011 թվականի երկրաշարժից և ցունամիից տուժածների հետ հանդիպման ժամանակ։

«Ցանկանում եմ հիշել «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի աղետը և դրա հետևանքները: Բացի գիտական և բժշկական խնդիրների լուծման անհրաժեշտությունից՝ պետք է աշխատել նաև հասարակության վերականգնման համար: Այնքան ժամանակ, քանի դեռ չեն վերականգնվել այդ համայնքները, և մարդիկ նոր և անվտանգ կյանքի հնարավորություն չեն ստացել, այդ արտակարգ պատահարը չի կարելի համարել սպառված:

Ուստի դա լրջորեն պահանջում է, որ մտածենք ատոմային էներգիայի օգտագործման շուրջ, ինչպես ավելի վաղ մատնանշել են իմ եղբայրները՝ ճապոնացի եպիսկոպոսները, որոնք դիմել են ատոմային կայանները փակելու պահանջով»,-ասել է Հռոմի պապը:

Նա շեշտել է, որ անհրաժեշտ է համարձակ և կարևոր որոշումներ ընդունել էներգիայի այլընտրական աղբյուրների օգտագործման և ապագա էներգաապահովման վերաբերյալ:

«Մենք իրավունք չունենք ընդունելու որոշումներ՝ ելնելով եսամոլությունից, քանի որ պատասխանատվություն ենք կրում ապագա սերունդների համար»,-ասել է Հռոմի պապը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ