Իտալիայի մայրաքաղաքում 550 եվրոյի չափով տուգանել են Հոլանդիայից եկած 36-ամյա զբոսաշրջիկին՝ «Մավրի շատրվանում» մետաղադրամ հավաքելու համար։ Այս մասին տեղեկացնում է NOS հրատարակչությունը։
Ոստիկանական պարեկը, որը ստուգում էի իրականացնում, տեսել է տղամարդուն, որը հավաքել է մետաղադրամները և փորձել է թաքցնել դրանք գրպանում։
Դեպքի հայտնաբերումից հետո մետաղադրամները բռնագրավվել են, իսկ զբոսաշրջիկը տուգանվել է։