Հասարակություն

Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 12,2 հա տարածքում բռնկված հրդեհները

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկանում ենք, որ օգոստոսի 5-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 19 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես`

Երևանի Նոր Նորք վարչական շրջանում՝ 1000 քմ, 4 հա, Աջափնյակ վարչական շրջանում՝ 1000 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 1000 քմ, 2000 քմ, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ 2000 քմ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ 500 քմ,

Արագածոտնի մարզի Թալին քաղաքում՝ 7000 քմ, Աշտարակ քաղաքում՝ 8000 քմ,

Արարատի մարզի Մասիս քաղաքում՝ 1000 քմ, 200 քմ, Այնթափ-Մասիս ավտոճանապարհին՝ 1500 քմ, Երասխ-Երևան ավտոճանապարհին՝ 1 հա, Մասիս-արտաշատ ավտոճանապարհին՝ 2000 քմ, 2․5․ հա,

Արմավիր մարզի Էջմիածին քաղաքում՝ 3000 քմ,

Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում՝ 3000 քմ, 1000 քմ, Եղվարդ քաղաքում՝ 3000 քմ։

Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր 12․2 հա:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ