Մայիսի 7-9-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Ստեփանավան-Տաշիր ավտոճանապարհի 7-րդ կմ-ին հարակից այրվել է մոտ 1 հա, Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Ֆրանսիայի հրապարակի հարևանությամբ՝ մոտ 500 քմ և Սեմյոնովկա գյուղում՝ մոտ 15 հա խոտածածկույթ:
Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։