Հրթիռակոծվել են ուկրաինական քաղաքները

Երկուշաբթի առավոտյան Ռուսաստանը հրթիռակոծել է Կիևը և Ուկրաինայի այլ քաղաքներ ։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Կիրիլ Տիմոշենկոն։ Պայթյունները եղել են Տերնոպոլի, Լվովի, Ժիտոմիրի շրջաններում և Դնեպրում։ ՀՕՊ աշխատանքի մասին հաղորդվում է նաև Խմելնիցկիի շրջանում։

Պայթյուններ են գրանցվել Կիևում, Շևչենկոյի շրջանում։ Կիևի մետրոպոլիտենի աշխատանքը սահմանափակվել է։

Դնեպրի քաղաքապետ Բորիս Ֆիլատովը հայտնել է քաղաքում պայթյունների մասին։ Գիշերը ՌԴ զինված ուժերը հարվածներ են հասցրել «Ուռագան»-ով, «Գրադ»-ով և ծանր հրետանիով։ Նիկոպոլի շրջանում հրթիռակոծվել է 3 համայնք՝ Նիկոպոլը, Կրասնոգրիգորևսկայան և Միրովսկայան։ Բուն Նիկոպոլում ավելի քան 30 բարձրահարկ շենքեր և առանձնատներ մեծ վնաս են կրել։ Կրիվոյ Ռոգի շրջանում «Ուռագան»-ով հարվածել են Զելենոդոլսկ համայնքի տարածքին։

Ամենաթարմ