SpaceX ընկերության հրթիռը գրեթե յոթ տարի տիեզերքում դեգերելուց հետո Լուսնի հետ բախման ճանապարհին է։ Այս մասին հայտնել է The Guardian-ը:
Այն արձակվել էր Ֆլորիդայից 2015 թվականի փետրվարին և ինչպես նշում է օդերևութաբան Էրիկ Բերգերին՝ հրթիռը չուներ բավականաչափ վառելիք՝ Երկրի մթնոլորտ վերադառնալու համար։
Փորձագետների խոսքով՝ հրթիռը թռչում է դեպի Լուսին մոտ 2,58 կմ/վ արագությամբ և շուտով կբախվի մեր արբանյակին։