fbpx
Աշխարհ

Հս․ Կորեան բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Հյուսիսային Կորեան հոկտեմբերի 2-ին բալիստիկ հրթիռ է արձակել, որը թռիչքի ընթացքում հասել է 900 կմ առավելագույն բարձրության և կարող էր բաժանվել երկու մասի: Այս մասին լրագրողներին ասել է Ճապոնիայի պաշտպանության նախարար Տարո Կոնոն:

«Հյուսիսային Կորեան հրթիռ է արձակել արևելյան ուղղությամբ: Արձակումն իրականացվել է սուր անկյան տակ: Հրթիռը հասել է մոտավորապես 900 կմ առավելագույն բարձրության: Մենք գտնում ենք, որ այն կարող էր բաժանվել երկու մասի, և դրանցից մեկն ընկել է մեր բացառիկ տնտեսական գոտու տարածքում՝ Սիմանե պրեֆեկտուրայի ափից 350 կմ հեռավորության վրա»,- ասել է նա:

Դրա հետ մեկտեղ նախարարը չի հաստատել և չի հերքել Կորեայի Հանրապետության շտաբների պետերի միավորված կոմիտեի հայտարարությունն այն մասին, որ ԿԺԴՀ-ն կարող էր հրթիռի արձակումն իրականացնվել սուզանավից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ