Հս․ Կորեան նոր հրթիռներ է մշակում

Ամենադիտվածներ

Հյուսիսային Կորեան զբաղված է նոր տեսմակի հրթիռների մշակմամբ, որոնց կալանումը հակահրթիռային պաշտպանության (ՀՀՊ) համակարգերի օգնությամբ կարող է դժվարանալ: Այս մասին, ինչպես փոխանցում է РИА Новости-ն, լրագրողների հետ զրույցում հայտնել է Ճապոնիայի պաշտպանության նախարար Տակեսի Իվայան:

Անցած շաբաթ ԿԺԴՀ-ն փորձարկել է երկու հրթիռ, որոնք, Ճապոնիայի ռազմական գերատեսչության ղեկավարի խոսքով, գործողության փոքր շառավղով նոր տեսակի բալիստիկ հրթիռներ էին:

«Հյուսիսային Կորեան, ինչպես երևում է, մշակում է թռիչքի ոչ սովորական և ցածր հետագիծ ունեցող հրթիռներ, որոնք նպատակամիտված են հակահրթիռային պաշտպանության ճեղքմանը»,- ասել է Իվայան:

Նրա խոսքով՝ հնարավոր է, որ ԿԺԴՀ-ն ձգտում Է մեծացնել հրթիռների ճշգրտությունն ու աննկատությունը, որպեսզի դժվար լինի դրանք ֆիքսել նախքան արձակումը: Դրա հետ մեկտեղ նախարարն ընդգծել է, որ գոյություն ունի Հյուսիսային Կորեայի կողմից մեծ հեռահարությամբ նման հրթիռների կիրառման վտանգ:

Ամենաթարմ