Չինական հեռահաղորդակցական Huawei ընկերությունը հայց է ներկայացրել ԱՄՆ կառավարության դեմ՝ լրտեսման նպատակով Չինաստանի իշխանությունների կողմից ընկերության տեխնոլոգիաների կիրառման մասին հայտարարությունների պատճառով։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
Նշվում է, որ հայցը ներկայացվել է Տեխասի շրջանային դատարան։ Ընկերության ներկայացուցիչներն ընդգծում են, որ ԱՄՆ իշխանությունները չեն կարողացել հիմքեր ներկայացնել Huawei-ի արտադրանքի օգտագործումն արգելելու համար։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Huawei-ի ֆինանսական տնօրեն Մեն Վանչժոուն դատական հայց է ներկայացրել Կանադայի կառավարության դեմ՝ կապված ձերբակալված ժամանակ իր սահմանադրական իրավունքների խախտման հետ։
Աղբյուրը՝ shantnews.am
