Չինաստանի Huawei ընկերությունն իր աշխատակիցներին հրաման է տվել դադարեցնել խորհրդակցություններն ԱՄՆ-ի գործընկերների հետ: Ընկերությունն ամերիկացիներին հայրենիք է վտարել այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի առևտրի նախարարությունը մայիսի կեսերին Չինաստանի ընկերությանը մտցրեց սև ցուցակի մեջ:
Ինչպես թերթում հրապարակված հարցազույցում հայտնել է ընկերության ռազմավարության գլխավոր մշակող Դան Վեն Շուանը, ամերիկացի բոլոր այն քաղաքացիները, որոնք աշխատում էին հետազոտությունների և մշակումների բնագավառում Huawei-ի կենտրոնակայաններում, հետ են ուղարկվել ԱՄՆ 2 շաբաթ առաջ:
Ըստ որում ընկերությանը սև ցուցակում ներառելու լուրը ստացվել է խորհրդակցության ժամանակ, որը շտապ կարգով դադարեցրել են, իսկ բոլոր ամերիկացի քաղաքացիներին խնդրել են վերցնել իրենց համակարգիչները, անջատվել ցանցից և հեռանալ Huawei-ի շենքից: Հաղորդում է Financial Times թերթը: