fbpx
ՏՏ

Huawey-ը մշակում է սեփական օպերացիոն համակարգը

Huawei ընկերությունը սեփական օպերացիոն համակարգն է մշակում, որը կարող է շուկայում հայտնվել արդեն աշնանը: Այս մասին հայտարարել է ընկերության գործադիր տնօրեն Ռիչարդ Յույը:

Նա նշել է, որ միասնական օպերացիոն համակարգ կլինի հեռախոսների, համակարգիչների, պլանշետների և այլ արտադրանքների համար:

«Մենք պատրաստ էինք շարունակել Google-ի և Microsoft-ի հետ համագործակցությունը, սակայն այժմ այլ ելք չունենք, ստիպված ենք»,- հավելել է Յույը:

Մայիսի կեսերին ԱՄՆ առևտրի նախարարությունը ընկերությունը սև ցուցակում էր ներառել: Huawei-ը նաև այն ընկերությունների ցուցակում է, որոնց արգելված է համագործակցել ամերիկյան բիզնեսի հետ առանց հավաստագրերի:

Google-ն արդեն դադարեցրել է Huawei-ի հետ համագործակցությունը սարքավորման փոխանցում պահանջող և տեխնիկական ծառայությունների ոլորտներում:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ