fbpx
ՏՏ

Huawey-ը պարզաբանել է Google-ի հետ համագործակցությունը դադարեցնելու որոշումը

Huawei ընկերությունը մեկնաբանել է ԱՄՆ Google կորպորացիայի հետ համագործակցությունը դադարեցնելու որոշումը: Ընկերության հայտարարության տեքստը մեջբերել է «The Verge» հրատարակությունը։

Հաղորդվում է, որ Huawei և Honor սմարթֆոնների ու պլանշետների տերերը կշարունակեն ստանալ անվտանգության թարմացումներ և սպասարկման ծառայություններ: Դա վերաբերում է նաև այն գաջեթներին, որոնք մինչ այժմ վաճառքում են ամբողջ աշխարհում:

Huawei-ի ներկայացուցիչներն ընդգծել են, որ ընկերությունը կշարունակի աշխատել ի բարօրություն իր օգտատերերի:

Ավելի վաղ Reuters-ը հայտնել էր, որ Google-ը դադարեցնում է համագործակցությունը Huawei ընկերության հետ՝ ԱՄՆ-ի կառավարության սև ցուցակում դրա ներառվելու պատճառով:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ