Հուղարկավորություն թող ուրիշ տեղ անեն․ Սուքիասյանը՝ ընդդիմադիրներին

Ընդդիմադիր պատգամավորները հայտարարել էին, թե գալիս են նորընտրի Խորհրդարան՝ «հուղարկավորելու քաղաքական դիակներին»։

Այս թեմայով հարց ուղղվեց իշխող կուսակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին։

Նա ասաց, որ «այստեղ Ազգային Ժողովինն է, հուղարկավորություն թող գնան ուրիշ տեղ անեն»։

Հիշեցնենք, որ այսօր՝ ժամը 10:00-ին, մեկնարկեց 8-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստը։

Ամենաթարմ