fbpx
Քաղաքականություն

Ի՞նչպես են ազդում Ադրբեջանի սադրանքները ներքաղաքական գործընթացների վրա

Ընդդիմության կողմից հաճախ ենք լսում, որ Իլհամ Ալիևին ձեռնտու է՝ Նիկոլ Փաշինյանը իշխանության մնալը, քանի որ Փաշինյանը «կապիտույլանտ» է, և խաղում է Ալիևի թելադրած կանոններով։

Եկեք ավելի մանրամասն անդրադառնանք այս մտքին։ Եթե Նիկոլ Փաշինյանը հենց սկզբից կատարեր Ալիևի ցանկությունները պատերազմ չէր էլ սկսվի ու Փաշինյանը առանց ռազմական լարումների կստորագրեր պահանջվող փաստաթուղթը։
Իրականությունն այն է, որ այս պահին իշխանությունը և ժողովուրդը պայքարում է հողի ամեն միլիմետրի համար։
Ընդդիմությունը Ադրբեջանի ամեն մի սադրանք որակում է որպես իշխանության թուլության արդյունք․ ամենաթարմ օրինակը Ադրբեջանի ԶՈՒ-ի մուտք գործելն էր Հայաստանի տարածք։ Ընդդիմությունը միանշանակ հասկանում է թշնամու սադրանքների նպատակը, պարզապես չի խորշում, դա ամեն անգամ օգտագործել ներքաղաքական դիվիդենտներ շահելու համար։

Ադրբեջանի ԶՈւ-ի Հայաստանի սուվերեն տարածք մուտք գործելը, տպավորություն է ստեղծում, որ իսկական նվեր դարձավ իրենց ընդդիմադիր հռչակածների համար, որոնց մտահոգությունը ոչ թե Հայաստանի ազգային անվտանգությունն է, այլ իշխանությանը հարվածելու նոր հնարավորությունը։ Ընդդիմադիր սեգմենտը` Միքայել Մինասյանի գլխավորությամբ նորից գործի գցեծ մանիպուլյացիայի մեքենան, Մինասյանի էժան մատուցմամբ հրապարակված իբր գաղտնի փաստաթուղթը կարճ ժամանակ անց գաղտանզերծվեց իշխանությունների կողմից և հերթական անգամ պայթեց Մինասյանի հորինած կեղծ տեղեկատվական փուչիկը՝ ակնհայտ դարձնելով, որ փաստաթղթում տարածքներ հանձնելու մասին տառ անգամ չկա։

Ընդդիմադիրները գործի են դրել բոլոր հնարավոր և անհնարին միջոցները, գոնե, մի քանի տոկոս ավել ձայն հավաքելու համար՝ հասկանալով, որ թշնամին միակ միջոցն է իշխանության վարկանիշին հարվածելու համար։

Խաչատուր Սուքիասյանը՝ օրեր առաջ, Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում լավագույնս բնորոշեց կատարվողը, որ արտաքին ուժերը ամեն ինչ անում են՝ Փաշինյանի կուսակցության ձայները նվազի։ Տպավորություն է ստեղծվում, որ Ադրբեջանի ամենօրյա սադրող գործողությունները հետապնդում են կոնկրետ առաքելություն` խարխլել Նիկոլ Փաշինյանի իշխանության հիմքերը, իշխանության բերել Ռոբերտ Քոչարյանին, ով իր նախագահության օրոք քննարկում էր Մեղրին Ադրբեջանին հանձնելու հարցը, իսկ այսօր մեծ վստահությամբ խոսում է Փաշինյանի «հողատու» լինելու մասին։

Ցավալի տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանի արտաքին թշնամին դաշնակից է գտել հենց մեր երկրի ներսում ՝ ի դեմս նախկին նախագահի, որի հետ տանդեմն այսօր խարխլում է ոչ թե գործող իշխանության հիմքերը, այլ ինքնիշխան պետականության գոյությունը։

Լիլիթ Խլղաթյան

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ