Երեկ՝ հուլիսի 2-ին, տեղի ունեցած Արևի խավարման լուսանկարներն ու տեսանյութերն արդեն ողողել են համացանցը:
Խավարումը տեսանելի է եղել Երկրի արևմտյան կիսագնդի բնակիչների համար։ Այն տևել է 4 րոպե 33 վայրկյան։
Երևույթն առավել հստակ տեսանելի է եղել Արգենտինայում, Չիլիում և Խաղաղ օվկիանոսի հարավարևելյան մասում։
Տեսանյութում արագացված կադրերով տեսնում ենք, թե ինչպես է երկինքը մթնում Արևի խավարման ընթացքում: Տեսանյութը նկարահանված է Չիլիի Կոկիմբո քաղաքից:
Timelapse footage captures the moment the sky darkened during Tuesday's total solar eclipse in Chile's Coquimbo region. https://t.co/hzrwT7LNCS pic.twitter.com/7RcYRowcng
— ABC News (@ABC) July 3, 2019
