Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Այս տեղեկությունը NEWS.am-ին հաստատել է մարզպետի խորհրդական Արմինե Ավագյանը։
Նշենք, որ Պողոսյանը Սյունիքի մարզպետ էր նշանակվել 2018 թվականի հոկտեմբերի 16-ին։ Նա այդ պաշտոնին նշանակվելուց առաջ եղել է ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալը։