Քաղաքականություն
12:13 12/12/2018

Վարդենիսի ավագանին ընդունել է համայնքի ղեկավար Արամ Հարությունյանի հրաժարական

Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի ավագանին ընդունել է համայնքի ղեկավար Արամ Հարությունյանի հրաժարականը եւ, օրենքով սահմանված կարգի համաձայն, դիմումն ուղղել Գեղարքունիքի մարզպետարան:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի տեղական ինքնակառավարման եւ հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Վանիկ Հարությունյանը, քննարկումից հետո համայնքի ղեկավարի հրաժարականի դիմումն ուղարկվելու է ՀՀ վարչապետին՝ եռօրյա ժամկետում Վարդենիս համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու խնդրանքով: Վարդենիս խոշորացված համայնքը ձեւավորվել է ՀՀ ԱԺ 2017 թվականի համապատասխան որոշմամբ, որի կազմում ընդգրկվել են Վարդենիս քաղաքը, Այրք, Վերին Շորժա, Ներքին Շորժա գյուղերը: Արամ Հարությունյանը Վարդենիս համայնքի ղեկավար էր ընտրվել 2017 թվականի նոյեմբերին:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐ