ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, որով ընդունել է Կառավարության հրաժարականը։
«Հիմք ընդունելով Սահմանադրության 130-րդ հոդվածը. Ընդունել Կառավարության հրաժարականը», – ասված է համապատասխան հրամանագրում:
Հիշեցնենք, որ այսօր՝ արդեն ՀՀ վարչապետի պարտականությունները կատարող Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ հրաժարական է տալու վարչապետ պաշտոնից՝ պայմանավորված հունիսի 20-ին նախատեսվող արտահերթ խորհրդարական ընտրություններով։

