fbpx
Աշխարհ

Հունաստանը Գերմանիային, Իտալիային և Իսպանիային կոչ է արել զենք չմատակարարել Թուրքիային

Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը խնդրանքով դիմել է Գերմանիային, Իտալիային և Իսպանիային:

Հայտնի է, որ Հունաստանի կառավարությունը Գերմանիային, Իտալիային և Իսպանիային կոչ է արել դադարեցնել ռազմական տեխնիկայի մատակարարումը Թուրքիային:

Դենդիասը վկայակոչել է Եվրոպական խորհրդի որոշումը, որը ԵՄ անդամ պետություններից պահանջում է դադարեցնել ռազմական տեխնիկայի արտահանումը երկրներ, որոնք այն օգտագործում են ագրեսիվ գործողությունների կամ տարածաշրջանի ապակայունացման համար, ինչը, ըստ Դենդիասի, տեղի է ունեցել Թուրքիայի դեպքում:

Այս մասին տեղեկանում ենք ekathimerini.com-ից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ