Աշխարհ

Հունաստանը ԵՄ-ից պահանջում է բարեփոխել Թուրքիայի հետ համաձայնագիրը փախստականների վերաբերյալ

Հունաստանը Եվրամիությունից պահանջում է բարեփոխել Թուրքիայի հետ փախստականների վերաբերյալ համաձայնագիրը։ Այս մասին, ինչպես փոխանցում է DW-ն, ասել է երկրի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը՝ ելույթ ունենալով երկրի խորհրդարանում։

Միցոտակիսի կարծիքով՝ Աթենքը պնդելու է փոխել Թուրքիա փախստականների վերադարձի կանոնները։

Ներկա պահին այնտեղ կարող են ուղարկվել միայն այն փախստականները, որոնք ապաստանի իրավունք չունեն և եկել են հունական կղզիներից մեկը։ Այժմ Հունաստանը պահանջելու է կանոնը տարածել ամբողջ մայրցամաքի վրա։ Վերջին ամիսներին Հունաստանում փախստականների ճամբարների բեռնվածությունը նորից կտրուկ աճել է։

Ավելի վաղ Թուրքիան ԵՄ-ին կոչ էր արել օգնել սիրիացի փախստականներին վերաբնակեցնել Սիրիայի հյուսիսի այսպես կոչված անվտանգության գոտում։ Անկարայում ասել են, որ այնտեղ ինքնակամ կարող են բնակվել մոտ երկու մլն սիրիացիներ։ Դրա համար անհրաժեշտ է կառուցել բնակարաններ, հիվանդանոցներ, դպրոցներ։

Անվտանգության գոտու ստեղծման համար Թուրքիային անհրաժեշտ կլինի Եվրամիության օգնությունը։ Իսկ եթե այդ օգնությունը չցուցաբերվի, նա սպառնացել է նորից ավելացնել փախստականների հոսքը Եվրոպա։ ԵՄ-ի և Թուրքիայի միջև համաձայնագիրը փախստականների վերաբերյալ կնքվել է 2016 թվականին, այն դարձել է բեկումնային ԵՄ-ում միգրացիոն ճգնաժամի հաղթահարման գործում։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ