fbpx
Աշխարհ

Հունգարիայի նախագահը պատրաստ է ուժ կիրառել, եթե Թուրքիան ճանապարհ բացի միգրանտների համար

Հունգարիան հարկադրված կլինի ուժային մեթոդներ կիրառել Եվրամիության հարավային սահմանը պաշտպանելու համար, եթե Թուրքիան որոշի ճանապարհ բացել դեպի Եվրոպա փախստականների նոր հոսքի համար: Այս մասին, ինչպես փոխանցում է Reuters-ը, հոկտեմբերի 17-ին լրագրողներին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը:

«Եթե Թուրքիան ուղարկի հարյուր հազարավոր միգրանտների, մենք ստիպված կլինենք ուժ կիրառել հունգարական և սերբահունգարական սահմանը պաշտպանելու համար:

Ես ոչ ոքի չեմ ցանկանում, որ մենք հարկադրված լինենք դիմելու դրան»,-ասել է Օրբանը։

Նշենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ավելի վաղ սպառնացել էի ԵՄ-ին բացել բոլոր մուտքերը միգրանտների համար՝ ի պատասխան Եվրամիության վերաբերմունքին Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողությանը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ