Գործադիրն այսօրվա նիստում որոշում ընդունեց հունվարի 27-ը համարել ոչ աշխատանքային օր: Այսպիսով՝ հունվարի 27-ի աշխատանքային օրը կտեղափոխվի փետրվարի 1:
Հիշեցնենք, որ ոչ աշխատանքային օր է նաև հունվարի 28-ը՝ Բանակի օրը:
Ըստ նախագծի՝ «աշխատանքային օրը տեղափոխելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության տոների կապակցությամբ քաղաքացիների հանգիստը կազմակերպելու, ինչպես նաև Բանակի օրվան` հունվարի 28-ին, նախորդող օրը միջոցառումներին պատշաճ պատրաստվելու անհրաժեշտությամբ: