ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռեանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ քննարկվում են Հայաստանի քաղաքացիներին Հուրգադայից վերադարձնելու տարբերակներ:
«Հարգելի՛ հայրենակիցներ, տեղեկացնում եմ, որ Հուրգադայից ՀՀ քաղաքացիների տեղափոխման համար քննարկվում են մի քանի տարբերակներ: Խնդրի լուծումը գրեթե գտնվել է: Հայտնում եմ նաև, որ կառավարությունը պատրաստակամ է վճարել ՀՀ քաղաքացիներին չարթերային թռիչքով Եգիպտոսից Հայաստան տեղափոխելու համար: Մանրամասների մասին կտեղեկացնեմ մի փոքր ավելի ուշ», – գրել է նա:
https://www.facebook.com/sergevarak.sisserian/posts/337714370442322