Facebook-ը ռեկորդային չափի տուգանք է վճարելու

Ամենադիտվածներ

Գերմանինան Facebook-ին տուգանել է 2 մլն եվրոյի չափով

Facebook-ը պետք է ռեկորդային չափի՝ 5 միլիարդ դոլարի տուգանք (4,4 միլիարդ եվրո) v0ari օգտատերերի անձնական տվյալների արտահոսքի պատճառով: Այս մասին չորեքշաբթի՝ հուլիսի 24-ին, հաղորդել է ԱՄՆ Դաշնային առևտրի հանձնաժողովը (FTC), որը պաշտպանում է սպառողների իրավունքները:

Սա ռեկորդային տուգանք է, որը երբևէ նման ընկերություն պետք է վճարի հաճախորդների անձնական տվյալների պահպանման կանոնները խախտելու համար, և ԱՄՆ կառավարության կողմից նշանակված խոշորագույն տուգանքներից մեկն է: Բացի դրանից՝ այս գումարը գրեթե 20 անգամ ավելի բարձր տուգանք է, որը երբևէ կիրառվել է աշխարհում՝ գաղտնի տվյալներ բացահայտելու համար:

Հանձնաժողովը նաև պահանջում է, որ Facebook ընկերության տնօրենների խորհուրդն իր մարմինը ստեղծի, որը կվերահսկի օգտատերերի անձնական տվյալների պաշտպանությունը, այդպիսով պատասխանատվությունը կհանվի ընկերության ղեկավար Մարկ Ցուկերբերգի վրայից: Անկախ հանձնաժողովը պետք է նշանակի այդ մարմնի անդամներին:

Նոր մեխանիզմը նախատեսված է օգտվողների անհատական տվյալների հետ կապված որոշումների կայացմանը հետևելու և ընկերության կառավարիչներին պատասխանատվության ենթարկելու համար:

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ

}// Handle language redirects const langLink = e.target.closest(".azat-switcher-item a"); if (langLink) { e.preventDefault(); e.stopPropagation();const origin = window.location.origin; const path = window.location.pathname; const lang = langLink.getAttribute("data-lang");// Determine current active language of the page: let currentLang = "am"; if (path.startsWith("/en/") || path === "/en") { currentLang = "en"; } else if (path.startsWith("/ru/") || path === "/ru") { currentLang = "ru"; }let newPath = path;if (currentLang === "en" && lang === "ru") { newPath = path.replace("/en/", "/ru/"); } else if (currentLang === "ru" && lang === "en") { newPath = path.replace("/ru/", "/en/"); } else if (currentLang === "en" && lang === "am") { newPath = path.replace("/en/", "/"); } else if (currentLang === "ru" && lang === "am") { newPath = path.replace("/ru/", "/"); } else if (currentLang === "am" && lang === "en") { newPath = "/en" + path; } else if (currentLang === "am" && lang === "ru") { newPath = "/ru" + path; }window.location.href = origin + newPath; } }); })();