Իրավական

Տավուշում գանձագողերն ավերել են հուշարձանի տարածքը (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)

Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ՝ ՊՄՊ Տավուշի մարզային ծառայության հուշարձանի պահապան Ռաֆիկ Մուրադյանը հերթական շրջայցի ժամանակ իրավախախտում է արձանագրել: Այս մասին հայտնում են «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից:

Մարզի՝ Նավուր համայնքի (գտնվում է գյուղից 5 կմ հս-ամ, Նավուր-Իջևան ճանապարհից ձախ) միջնադարյան գերեզմանոցի տարածքում գանձախուզության, գանձագողության նպատակով անհայտ անձը կամ անձինք ավերել են հուշարձանի տարածքը, փորել այն, շրջել գերեզմանաքարերը։

Դեպքի մասին ՊՄՊ մարզային ծառայությունը ահազանգել է իրավապահներին։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ