fbpx
Արցախ

ԼՂ-ում հուշարձանների և սրբավայրերի պաշտպանության հարցը շատ կարևոր է. Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ Լեռնային Ղարաբաղում հուշարձանների և սրբավայրերի պաշտպանության հարցը շատ կարևոր է, բացի ՅՈՒՆԵՍԿՕ-ից, պետք է աշխատանքներին ներգրավել ՅՈՒՆԻՍԵՖ-ին։

«Հատուկ կցանկանայի խոսել պատմական հուշարձանների և կրոնական սրբությունների, ընդ որում ՝ ինչպես ադրբեջանական, այնպես էլ հայկական հուշարձանների պաշտպանության մասին։ Այս հարցը ունի կարևոր բարոյական մարդկային չափողականություն. կարծում եմ, որ այստեղ շատ պահանջված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի միացումը Հուսով ենք, որ ՅՈՒՆԻՍԵՖ-ը կօգնի նաև երեխաներին և դեռահասներին, որոնք հատկապես անպաշտպան են ռազմական հակամարտությունների սարսափների առջև»,- ընդգծել է Պուտինը։

Հիշեցնենք՝ մինչ այս հայտնել էինք, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն պատրաստ է օգնել Հայաստանին և Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի պատմամշակութային օբյեկտների պահպանման հարցում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ