fbpx
Սպորտ

Հուսով եմ ՝ինձնից հետո մնացող ժառանգությունը, մոտիվացիա կլինի ապագա թենիսիստների համար. Ջոկովիչ

Ավստրալացի Ջոն Միլմանը, որը Տոկիոյի մրցաշարի եզրափակչում պարտվել էր Նովակ Ջոկովիչին, աշխարհի առաջին ռակետին շփոթեցրել է բազմաթիվ հաճոյախոսություններով, որոնք կորտում խոսվել են խաղից հետո:

Միլմանը Ջոկովիչին անվանել է բացարձակ չեմպիոն, որին հավերժ կհիշեն, ինչով անկեղծորեն հուզել է սերբին:

«Ես շատ հաճելիորեն զարմացած էի և հուզվում էի նրա խոսքերից։ Ես փորձում եմ համեստ լինել և իրական ապրել, թեև, իհարկե, հասկանում եմ, որ կգա մի ժամանակ, երբ այլևս չեմ խաղա թենիս և ապագա սերունդները, հուսով եմ, լավ կողմից կհիշեն ինձ:

Ժառանգությունը, որ թողնում եմ ինձնից հետո, հուսով եմ, մոտիվացնում է այն տղաներին, ովքեր կգան ինձանից հետո։

Մոտիվացիայի հիմնական աղբյուրը պետք է բխի ներսից, այլ ոչ թե դրսից։ Մրցաշարերն ու հանդիպումները 1 տարվա ընթացքում թենիսում կատարածի 10-20%–ն են։ Մնացածը մարզումներն են։ Հետևաբար, պետք է ունենալ ամենօրյա մոտիվացիան, որը կուղղորդի ձեզ դուրս գալ կորտ և հիանալի հանդես գալ:

Ես թենիս եմ խաղում իմ ամբողջ կյանքում և պլանավորում եմ խաղալ դեռ երկար տարիներ՝ առողջ լինելու հույսով։ Շարժիչ ուժը կամ ամենամեծ մոտիվացիան, ըստ էության, սերն է դեպի այս խաղը: Իհարկե, ես մեծ նպատակներ ունեմ, բայց փորձում եմ չչափազանցնել դրանք», – Ջոկովիչի խոսքերը փոխանցում է ATP-ի մամուլի ծառայությունը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ