«Բարսելոնա»-ի նորեկ Ֆրենկի դե Յոնգը հույս է հայտնել, որ կատալոնական ակումբի հետ «Ռեալ»-ի դեմ ջախջախիչ հաղթանակ կտանի: Այս մասին տեղեկացնում է Tribuna-ն:
«Հուսով եմ, որ կկարողանամ 5:0 հաշվով հաղթել «Բերնաբեու»-ում:
Ցանկություն կա, որ ինքս զգամ այդ մթնոլորտը:
«Բարսա»-ն լավ է խաղում վերջին «Կլասիկո»-ներում, հուսով եմ, որ մենք կկարողանանք պահել այդ դրական դինամիկան», -ասել է հոլանդացի ֆուտբոլիստը։