Էդինբուրգի դուքս արքայազն Ֆիլիպի հոգեհանգստի արարողությունը սկսվել է Վինձորի ամրոցի Սուրբ Գեորգի մատուռում:
Հուղարկավորության թափորին միացել է նաև թագուհի Էլիզաբեթ Երկրորդը: Թագուհին դուրս է եկել ամրոցից՝ մասնակցելու արարողությանը: Ըստ բրիտանական լրատվամիջոցների, ամուսնու մահից հետո թագուհին առաջին անգամ է դուրս եկել հանրության առջև։:
Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ II թագուհու ամուսինը՝ արքայազն Ֆիլիպը մահացել է ապրիլի 9-ին։