fbpx
Աշխարհ

Հվ․ Կորեան և ԱՄՆ-ն օդուժի համատեղ վարժանքներ են անցկացնում կրճատված մասշտաբով

Կորեայի Հանրապետությունը, ԱՄՆ-ը և Ավստրալիան անցկացնում են ռազմաօդային ուժերի համատեղ համակցված զորավարժություններ: Ապրիլի 23-ին այս մասին հայտնել է Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով զինվորական մի աղբյուրի: Նրա տվյալներով՝ երկշաբաթյա զինավարժանքները մեկնարկել են ապրիլի 22-ին Կորեայի Հանրապետությունում:

Դրանց մասնակցում են մի քանի տասնյակ ինքնաթիռներ, ներառյալ F-15K, KF-16 և F-16 կործանիչներ: Yonhap-ի տեղեկությամբ՝ ներկայիս զինավարժանքներն անցկացվում են կրճատված մասշտաբով և ըստ էության ծառայում են 2009 թվականից անցկացվող ռազմաօդային ուժերի Max Thunder զինավարժանքների փոխարինմանը, որոնց սովորաբար մասնակցել են առնվազն հարյուր ինքնաթիռներ:

Գործակալության աղբյուրի տվյալներով՝ Սեուլը և Վաշինգտոնը այդ որոշումն ընդունել են, որ զորախաղերի անցկացումը, որոնք մշտապես քննադատություն էին հարուցում ԿԺԴՀ-ի կողմից, չխանգարի Կորեական թերակղզու միջուկազերծման դիվանագիտական գործընթացին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ