fbpx
Կրթություն

ՀՅԴ երիտասարդները դադարեցնում են նստացույցը

ԿԳՄՍ նախարարության շենքի առաջ 15 օր նստացույց անող ՀՅԴ երիտասարդական միության անդամները դադարեցնում են նստացույցը։ Այս մասին նրանք հայտարարել են նախարարության առջև հրավիրած ասուլիսի ժամանակ։

«Մենք մտածում ենք, որ նստացույցով դրված խնդիրը այս պահի դրությամբ լուծված է, և երկուշաբթի օրվանից հետո այլևս կարիք չկա նստացույց անել»,-ասացին նրանք։

ՀՅԴ երիտասարդները կսպասեն, մինչև նախարար Արայիկ Հարությունյանը կվերադառնա արտասահմանյան գործուղումից, որից հետո նրան հրավիրում են հրապարակային բաց քննարկման։

«Մենք սիրով պատրաստ ենք մեր պահանջների բավարարման շուրջ ունենալ հրապարակային քննարկում Արայիկ հարությունյանի հետ։ Հրաժարականի պահանջն ուժի մեջ է, մինչև այլ հայտարարություն չլինի»,- ասացին նրանք։

Հնարավոր քննարկման մասին լրացուցիչ կտեղեկացնեն Facebook-ի էջով։

Նշենք, որ ՀՅԴ երիտասարդական միության անդամները 15 օր նախարարությունների շենքի մոտ նստացույց էին անում՝ պահանջելով ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ