Մյունխենի «Բավարիայում» մտադիր են արգելել գերմանացի ֆուտբոլիստներին հանդես գալ ազգային հավաքականի կազմում: Այս մասին տեղեկացնում է ակումբի նախագահ Ուլի Հյոնեսը։
«Եթե Յոահիմ Լյովը որոշի ազգային հավաքականում Մանուել Նոյերին փոխարինել Տեր Շտեգենով, ապա մենք կարգելենք «Բավարիա»-ի գերմանացի ֆուտբոլիստներին հանդես գալ Գերմանիայի հավաքականում:
Կարծում եմ, որ Լյովը բավականին սթափ կգնահատի իրավիճակը և թույլ չի տա, որ նման բան տեղի ունենա», – նշել է Հյոնեսը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Բարսելոնա»-ի դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը ցանկություն էր հայտնել դառնալ Գերմանիայի հավաքականի հիմնական դարպասապահը: