fbpx
Աշխարհ

Հյուսիսային և Հարավային Կորեաները կարող են ԵՄ-ին համարժեք միություն ստեղծել

Առաջիկա 10-15 տարիներին ԿԺԴՀ-ի և Հարավային Կորեայի իշխանությունները կարող են տնտեսական միություն ստեղծել, որը նման կլինի ԵՄ-ին: Այս մասին, ինչպես հաղորդում է TACC-ը, հայտնել է Հարավային Կորեայի նախագահի խորհրդական Մուն Ջեինը։

«Ազգային միավորման համար շատ ժամանակ կպահանջվի: Հյուսիսը, ըստ էության, տարբերվում է Հարավային Կորեայից, և ԿԺԴՀ-ի, Չինաստանի ու ԱՄՆ-ի հարաբերություններում նաև երկիմաստ իրավիճակ կա»,-ասել է խորհրդականը:

Ըստ Մուն Ջեինի՝ ժամանակի ընթացքում ԿԺԴՀ-ն կնմանվի Չինաստանին, ինչից հետո Եվրամիության նման տնտեսական միություն ստեղծելը հնարավոր կլինի:

«Դա հնարավոր է ունենալ առաջիկա 10-15 տարիներին»,-համոզմունք է հայտնել խորհրդականը:

Փորձագետը նաև հավելեց, որ միավորման համար ամուր հիմք կծառայի ամենաբարձր մակարդակներում շփումների հուսալի և արդյունավետ համակարգի ստեղծումը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ