fbpx
Աշխարհ

Հյուսիսային հոսք-2ը վատ ծրագիր է

ԱՄՆ-ը պնդում է, որ Կերչի նեղուցում տեղի ունեցած միջադեպը Եվրոպայի համար լավ հիշեցում դարձավ առ այն, թե ինչով է վատ «Հյուսիսային հոսք-2» գազամուղի կառուցման նախագիծը: Այդ մասին Բրյուսելում լրագրողների համար կազմակերպված ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը:

«Կերչի նեղուցի միջադեպը մեր եվրոպացի դաշնակիցների համար այն բանի հիշեցումը պետք է լինի, թե ինչու է «Հյուսիսային հոսք-2»-ն այդքան վատ ծրագիր,- ասել է նա:- Կերչի միջադեպը հիշեցում է ծառայում այն մասին, որ Ուկրաինան շրջանցող որքան շատ գազի ենթակառուցվածք դուք ունեք «Հյուսիսային հոսք-2»-ի շնորհիվ, այնքան ավելի են թուլանում ռուսական ռազմական ագրեսիայի զսպման միջոցները», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ