Սեպտեմբերի 10-ին երկու չճանաչված արկ է արձակվել Հյուսիսային Կորեայի տարածքից: Այս մասին, ինչպես հաղորդել է Kyodo հրատարակությունը, հայտնել են Հարավային Կորեայի Շտաբների պետերի միացյալ կոմիտեում։
Հարավկորեացի զինվորականների տվյալներով՝ հրթիռներն արձակվել են Ճապոնական ծովի ուղղությամբ: Ենթադրաբար, արձակումները կատարվել են Փենան Նամդոյի նահանգից տեղական ժամանակով 06:53-ին և 07:12-ին (Երևանի ժամանակով 01:53-ին և 02:12-ին): Արկերը ընդամենը թռել են շուրջ 330 կիլոմետր:
ԱՄՆ-ը հայտարարել է, որ հետևում է իրադրությանը և սերտ շփումներ է պահպանում տարածաշրջանում իր դաշնակիցների հետ:
Հարավային Կորեան նույնպես հայտարարել է, որ հետևում է իրադրությանը, ինչպես նաև ԿԺԴՀ-ին կոչ է արել՝ դադարեցնել գործողությունները, որոնք սաստկացնում են լարվածությունը:
Դա վերջին ժամանակներս հրթիռների արդեն յոթերորդ արձակումն է Հյուսիսային Կորեայից: Վերջին անգամ մի քանի արկերի արձակման մասին հաղորդվել էր օգոստոսի 24-ին: