Հյուսիսային Կորեան փորձարկել է կառավարվող, մարտավարական նոր զենք, սակայն ենքի մասին մանրամասները չեն հստակեցվում։
Փորձարկմանը ներկա է եղել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը։ Նա նոր զենքի մշակումն անվանել է «շատ նշանակալի իրադարձություն»։
Սպիտակ տանը ծանոթացել են նոր զենքի փորձարկման մասին տեղեկությանը, սակայն դեռևս մեկնաբանությամբ հանդես չեն եկել։ Այս մասին հայտնում է հարավկորեական Yonhap գործակալությունը։
Հիշեցնենք, որ փետրվարի 27-28-ը Հանոյում կայացել է ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի միջև երկօրյա գագաթնաժողովը, որից հետո կողմերին չի հաջողվել պայմանավորվածություն ձեռք բերել։
