Այսօր առավոտյան Հյուսիսային Մակեդոնիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը:
Քաղաքացիները պետք է ընտրություն կատարեն երկու թեկնածուների՝ Ստևո Պենդարովսկիի և Գորդոն Սիլյանովսկա-Դավկովի միջև։ Նրանցից առաջինը իշխող «Մակեդոնիայի սոցիալ-դեմոկրատական միության», իսկ երկրորդը երկրում ամենախոշոր ընդդիմադիր «Ներքին մակեդոնական հեղափոխական կազմակերպություն՝ Մակեդոնական ազգային միասնության ժողովրդավարական կուսակցության» թեկնածուներն են։
Ընտրություններում իրավունք ունեն մասսնակցելու 1,8 միլիոն քաղաքացիներ։
Քվերակությունը կավարտվի ժամը 19:00-ին, իսկ ընտրության նախնական արդյունքները, ակնկալիքների համաձայն, հայտնի կդառնան արդեն կեսգիշերին։