Այսօր լուսաբացին Պուերտո Ռիկոյում տեղի է ունեցել 6,4 մագնիտուդով երկրաշարժ՝ հզոր հետցնցումներով։ Այս մասին հաղորդում է Associated Press-ը:
Նշվում է, որ հետցնցումների մագնիտուդը կազմել է 6,0: Աղետի հետևանքով Փոնս քաղաքում տուժել է 8 մարդ։
Պուերտո Ռիկոյի իշխանությունները հայտնել են, որ երկրաշարժի հետևանքով վնասվել է երկրի հիմնական էլեկտրակայաններից մեկը:
Նշվում է, որ երկրաշարժից հետո Պուերտո Ռիկոյում և ԱՄՆ Վիրիջինյան կղզիներում հնարավոր ցունամիի տագնապ է հայտարարվել, սակայն ավելի ուշ այն չեղարկվել է:

