Հզոր պայթյուն է որոտացել Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում, որի հետևանքով զոհվել է տեղի հայտնի լրագրող Աբդիազիզ Աֆկիրան։
Այս մասին հայտնում են սոմալիական լրատվամիջոցները։
Նշվում է, որ պայթյունի հետևանքով նաև տուժածներ կան, այդ թվում՝ պետական հեռուստաալիքի ղեկավար։
Տեղեկանում ենք, որ պայթյունը որոտացել է մայրաքաղաքի կենտրոնում՝ բավական մոտ նախագահական նստավայրին։

