fbpx
Սպորտ
19:00 15/02/2020

Ի վիճակի ենք հաղթել Չեմպիոնների լիգան․ Կլոպ

Ես չգիտեմ, թե որքան հեռու կարող ենք այժմ գնալ այս մրցաշարում: Այս մասին ասել է «Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը՝ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Ատլետիկո»-ի դեմ առաջին խաղից առաջ՝ պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք անգլիական ակումբը կարող է կրկին հաղթել այս մրցաշարը։

«Դրա մասին դեռ պետք չէ մտածել: Այժմ պետք է կենտրոնանանք երեքշաբթի «Ատլետիկո»-ի դեմ խաղի վրա: Ես գաղափար չունեմ՝ արդյո՞ք մենք կհաղթենք Չեմպիոնների լիգայում, թե ոչ: Բայց դրա համար պետք է պատրաստ լինել:

Անցյալ տարի ցույց տվեցինք, որ կարող ենք հաղթել լավագույններին: Այնուամենայնիվ, սա չի նշանակում, որ մենք այս անգամ ևս կհաղթենք Չեմպիոնների լիգան, բայց ի վիճակի ենք դա անել: Միայն դա է պետք իմանալ»,-ասել է Կլոպը։ Այս մասին հաղորդում է Goal-ը:

Հիշեցնենք, որ փետրվարի 18-ին «Լիվերպուլը» Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում մրցակցի հարկի տակ կհանդիպի Մադրիդի «Ատլետիկո»-ի հետ: Հադիպումը կսկսվի Երևանի ժամանակով 00։00-ին։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ