Gazzetta dello Sport-ի փոխանցմամբ՝ «Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը, ով Իտալիայի դադարեցված առաջնության ընթացքում մեկնել էր Շվեդիա ու մարզվում էր «Համմարբյուի» կազմում, Միլան կվերադառնա մայիսի 11-ին։
Վերդադառնալուց հետո Իբրահիմովիչը 14 օր ինքնամեկուսանալու է և դրանից հետո կվերադառնա մարզումներին։
Իբրահիմովիչը Ա սերիայի դադարեցված առաջնությունում Իբրան անցկացրած 10 խաղում դարձել է 4 գոլի ու 1 արդյունավետ փոխանցման հեղինակ:
Հիշեցնենք, որ կորոնավիրուսի համավարակի պատճառով դադարեցվել են գրեթե բոլոր մարզական իրադարձությունները: Աշխարհում գրանցվել է վարակվածության 4 մլն 100 հազարից ավելի դեպք, մահացել է ավելի քան 280 հազար մարդ: